Հայաստանում նախատեսվում է ներդնել համընդհանուր հետվճարի նոր համակարգ, որն ուղղված է խթանելու անկանխիկ առևտուրը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ քննարկելով «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է սկսել այս համակարգի ներդրումը, որի շրջանակում քաղաքացիները անկանխիկ գնումների դեպքում կստանան 2% վերադարձ՝ իրենց կատարած ծախսերից։
Նա ընդգծեց, որ կշարունակվի նաև ներկայումս գործող թոշակառուների հետվճարի ծրագիրը, որը կընդլայնվի։ Կառավարության առաջարկությամբ՝ թոշակառուների կատարած անկանխիկ վճարումների վրա կիրառվող հետվճարի տոկոսադրույքը կբարձրանա 12%-ից մինչև 20%, իսկ ամսական վերադարձի առավելագույն չափը՝ 6000 դրամից մինչև 10000 դրամ։
Այս փոփոխության արդյունքում, ըստ կառավարության հաշվարկների, անկանխիկ կենսաթոշակ ստացող և անկանխիկ վճարումներ կատարող թոշակառուների եկամուտները կաճեն մոտ 3000–4000 դրամով։