Գիտեինք, թե ինչպես անախորժություններ պատճառել մրցակցին. Ալոնսո — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գոհունակություն է հայտնել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ իր թիմի ցուցադրած խաղից, որն ավարտվել է «արքայական» ակումբի հաղթանակով՝ 2:1: Մադրիդում կայացած «Էլ Կլասիկոյում» գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմը։

«Մենք շատ ուրախ ենք հաղթանակի, ցուցադրած խաղի, մեր կատարած հսկայական աշխատանքի և նվիրվածության համար։ Սա շատ անհրաժեշտ հաղթանակ էր թիմի և երկրպագուների համար։ Ես տեսա, թե ինչպես էր «Բեռնաբեուն» դողում խաղի ընթացքում տեղի ունեցող ամեն ինչից։ Շատ պահեր եղան, այդ թվում՝ երկրորդ խաղակեսում, երբ վերահսկում էինք խաղը։ Առանց գնդակի մենք շատ լավ, շատ կուռ էինք գործում, իսկ գնդակով գիտեինք, թե ինչպես անախորժություններ պատճառել մրցակցին»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 27 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 22 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Leave a Comment