Հարգանքի տուրք՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են դրել Ազգային ժողովի բակում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ 

Leave a Comment