
Մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգային հիմքը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի առաքելությունը հստակ է․ «Մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու»։
Վարչապետը շեշտեց, որ պետության ռազմավարությունը պետք է հիմնված լինի պաշտպանունակության վրա․ «Շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք որպես պաշտպանունակ բանակ»։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ