Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» ընդունեց «Բարսելոնային» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:
Խաղը ստացվեց լարված ու դիտարժան։ 12-րդ րոպեին Կիլիան Մբապեն խփեց գեղեցիկ գոլ հեռահար հարվածով, սակայն այն չհաշվվեց՝ VAR-ի միջամտությամբ արձանագրված խաղից դուրս վիճակի պատճառով: Այնուամենայնիվ, 22-րդ րոպեին ֆրանսիացին բացեց հաշիվը՝ օգտագործելով Ջուդ Բելինգհեմի ճշգրիտ փոխանցումը:
38-րդ րոպեին կատալոնացիները ճնշում գործադրեցին մրցակցի կիսադաշտում, և Ֆերմին Լոպեսը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ ստանալով փոխանցում Մարկուս Ռեշֆորդից:
43-րդ րոպեին արդեն Բելինգհեմն էր, ով վերականգնեց «Ռեալի» առավելությունը. անգլիացին գլխով փոխանցում ստանալով Էդեր Միլիտաոյից՝ հարվածեց անկյուն և խփեց հաղթական գոլը:
Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին փրկեց իր թիմին՝ հետ մղելով Մբապեի հարվածը 11-մետրանոցից:
Հավելյալ ժամանակի ավարտին՝ 90+10-րդ րոպեին, Պեդրին ստացավ կարմիր քարտ:
Սա «Ռեալի» առաջին հաղթանակն էր վերջին վեց Էլ Կլասիկոների ընթացքում:
Խաղից հետո մադրիդյան ակումբը բարձրացավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 27 միավորով, իսկ «Բարսելոնան» մնաց երկրորդ տեղում՝ 22 միավորով:
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին