Զինծառայության ժամկետի կրճատման դեմ օբյեկտիվ փաստարկներ չկան. պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ


Պարտադիր զինծառայության ժամկետը մեր երկրում կրճատվում է: Հունվարի մեկից արդեն ծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի: Այս փոփոխությունը նախատեսված էր թե՛ կառավարության ծրագրով, թե՛ բանակի կերպա-փոխման ռազմավարությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստարկում է, որ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության համակարգի կայացմամբ: Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ բոլոր հաշվարկները մանրակրկիտ արված են, և որևէ խնդիր չենք ունենալու:

Ռազմական փորձագետները ևս ողջունում են փոփոխությունը՝ նշելով, որ դա կբարձրացնի ծառայության գրավչությունն ու խուսափողների թիվն էապես կնվազի: Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն էլ նկատում է, որ ժամկետի կրճատման դեմ օբյեկտիվ փաստարկներ չկան: Նախաձեռնությանը հակադրվողները քաղաքական, չհիմնավորված թեզեր են հնչեցնում:

Նիկոլայ Ավետիսյանն է անդրադարձել թեմային և ուսումնասիրել միջազգային փորձը։

Դիտումների քանակ1

Leave a Comment