«Մեր ձևով» շարժման անդամները ներկա են գտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին

Սուրբ Սարգիս եկեղեցին մշտապես բազմամարդ է, փառք Աստծո, մեր եկեղեցին Աստծու օրհնությամբ մշտապես լեցուն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներից մեկը։

Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների՝ հատկապես Նարեկ Կարապետյանի ներկայությանը պատարագին՝ նա նշել է․

«Նարեկին ես մոտավորապես 10 տարի գիտեմ։ Նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին, հաղորդություն ստանում և մի անկյունում աղոթք կատարում»:

Խաչի Գյուտի տոնի առթիվ նա ժողովրդին մաղթել է իմաստություն, ամենայն բարիք և խոհեմություն, քանի որ միայն խոհեմության շնորհիվ է մարդ կարողանում չարը բարուց զանազանել։

Leave a Comment