Տոկաևն ասել է, որ կիսում է Թրամփի քաղաքականությունը՝ հիմնված «առողջ բանականության» վրա

Աստանան կիսում է ԱՄՆ վարչակազմի և նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության ձգտման և առողջ բանականության վրա հիմնված քաղաքականությունը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս մասին գրել է Թրամփին ուղղված ուղերձում՝ ի պատասխան նրա՝ Կենտրոնական Ասիա-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ կիսում է նախագահ Դոնալդ Թրամփի ներքին և արտաքին քաղաքականության հիմնարար նպատակները, մասնավորապես՝ առողջ բանականության վրա հիմնված ավանդական արժեքների պահպանումը, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի՝ խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու ցանկությունը», – ասվում է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Leave a Comment