Սթարմերը հոկտեմբերի 27-ին կայցելի Անկարա՝ Էրդողանի հրավերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կայցելի Անկարա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնական այցով կժամանի Անկարա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ մեր նախագահի հրավերով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են սերտ դաշնակցության ոգու վրա, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական զարգացումները», – սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

CNN Trk-ի փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում կլինեն Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, այնտեղ հրադադարի պահպանումը և վերակառուցման հեռանկարները։ Կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային այլ հակամարտություններ։ Կքննարկվի նաև Թուրքիայի կողմից Eurofighter կործանիչների գնման հարցը։

Leave a Comment