Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հույը հոկտեմբերի 26-ից 28-ը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում։
«Հոկտեմբերի 26-ից 28-ը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հույը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն», – ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։