🎥 Զգացմունքներս հիանալի են․ Մուսախանյանը հաղթական գոլ է խփել — Armsport.am

Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տորպեդո-ԲելԱԶ»-ին։

Խաղի միակ գոլը 48-րդ րոպեին խփեց 1,90 սմ հասակ ունեցող կենտրոնական պաշտպան Հայկ Մուսախանյանը։

«Զգացմունքներս հիանալի են։ Սա իմ առաջին գոլն էր ԲԱՏԷ-ի կազմում, ընդ որում՝ հաղթական։ Այդ պատճառով միայն ուրախություն եմ զգում, և ամենակարևորը՝ երեք միավոր վաստակեցինք։ Ընդմիջման ժամանակ գլխավոր մարզիչն ասաց. «Պետք է, որ պաշտպանները գոլեր խփեն «ստանդարտների» ժամանակ։ Եթե գոլ խփեք, ես վարժություններ կանեմ»։ Դե, ես էլ մտածեցի՝ հետաքրքիր է, պետք է գոլ խփել»,- ասել է Մուսախանյանը ԲԱՏԷ-ի մամուլի ծառայությանը։

Մուսախանյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման։

Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment