Նորիսը հաղթել է Մեքսիկայի Գրան պրիի որակավորման փուլում

Մեծ Բրիտանիայից «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Մեքսիկայի Գրան պրիի որակավորման փուլում, որը 2025 թվականի Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության 20-րդ փուլն էր։ Մրցավազքը տեղի է ունենում Ռոդրիգես եղբայրների մրցուղում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ֆերարիի» մոնակոցի մրցարշավորդ Շառլ Լեկլերկը: Նրա թիմակից Լյուիս Հեմիլթոնը (Մեծ Բրիտանիա) եզրափակել է լավագույն եռյակը։

Մրցավազքը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։

Leave a Comment