📷 Փոքրիկ սկանդալիստը․ Յամալը հրապարակել է Ռեալի զայրացած երկրպագուների լուսանկարը

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերում հրապարակել է իր լղոզված լուսանկարը, Մադրիդի «Ռեալի» զայրացած երկրպագուների ֆոնին։

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կապտանռնագույնները կմրցեն «սերուցքայինների» հետ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի խաղում։

Ավելի վաղ 18-ամյա ֆուտբոլիստը, պատասխանելով հարցին, թե արդյոք Իսպանիայի մեդիաֆուտբոլային Kings League մրցաշարի «Պորսինոս» թիմը հիշեցնում է «Ռեալը», ասել էր. «Այո՛, իհարկե։ Նրանք խաբում են և բողոքում»։

Բացի այդ, Յամալը չի բացառել, որ «Բարսելոնան» կարող է կրկին ջախջախել «Արքայական ակումբին» 4:0 հաշվով «Սանտիագո Բեռնաբեուում», ինչպես եղավ նախորդ մրցաշրջանում։

Leave a Comment