Նա պարզապես մի փոքր սրություն է հաղորդել Կլասիկոյին․ Ինյեստա — Armsport.am

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան մեկնաբանել է կապտանռնագույնների հարձակվող Լամին Յամալի հայտարարությունը, ով նախօրեին ասել էր, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները խաբում և բողոքում են։

«Մեկնաբանությունները գալիս են տարբեր կողմերից։ «Էլ Կլասիկոն» ավելին է, քան պարզապես խաղացողի, նախագահի կամ տնօրենի մեկնաբանությունը։ Գլխավորը ֆուտբոլն է, այն խաղացողները, ովքեր այնտեղ կլինեն։

«Էլ Կլասիկոն» ամենակարևոր խաղն է։ Ես հասկանում եմ, որ Լամինի մեկնաբանությունը նպատակ ուներ մի փոքր սրություն հաղորդել, բայց մնացած առումներով դա հուզիչ հանդիպում կլինի», — Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի խաղը, որում «Բարսելոնան» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ, տեղի կունենա կիրակի, հոկտեմբերի 26-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Leave a Comment