Հյուսիսային Կարոլինայի Մաքսթոն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Ռոբեսոն շրջանի շերիֆի գրասենյակը։
«Տասներեք մարդ ստացել է հրազենային վնասվացք, որոնցից երկուսը մահացել են, իսկ մի քանիսը ծանր վիրավորվել են», – ասվում է շերիֆի գրասենյակի Facebook-ի էջում ։
Կրակոցները տեղի են ունեցել երեկույթի ժամանակ, որին ներկա է եղել ավելի քան 150 մարդ։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հետաքննություն է ընթանում, և բնակիչների համար անմիջական սպառնալիք չկա։