Մխիթարը չուներ պարտություն, Հայրենիքի պաշտպանությունն իր արյան մեջ էր

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյաը ցավակցություն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով․

«Առավոտը սկսվեց բոթով… մեր սիրելի ընկերը, ցավոք, ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ:

Մխիթարն իր տեսակով մարտիկ էր: Նա չուներ պարտություն: Հայրենիքի պաշտպանությունն իր արյան մեջ էր: Քիչ էր խոսում, շատ գործում:

Մխիթարն ուներ բնավորություն, խարիզմա, բացառիկ կամք ու վճռականություն:

Անասելի դժվար է խոսել իր մասին անցյալով: Լույսերի մեջ մնաս, մեր ընկեր…»։

—00—ՍՊ

Leave a Comment