Էրդողան. Առանց Թուրքիայի անհնար է լուծել մոլորակի վրա բազմաթիվ հակամարտություններ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առանց իր երկրի մասնակցության անհնար է դարձել խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ռուս-ուկրաինականը։

«Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, գիտակցում են այն իրողությունը, որ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղը Թուրքիան է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Ղազա, Պարսից ծոցից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն՝ ոչ մի իրավիճակ չի կարող վերահավասարակշռվել առանց Թուրքիայի։

Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն», – ասել է Էրդողանը՝ Ստամբուլում երիտասարդների առջև ելույթ ունենալով։

Նրա խոսքով՝ «Թուրքիան դառնում է համաշխարհային տերություն՝ շնորհիվ իր սահմանների ներսում և դրանից դուրս արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության ոլորտներում ձեռնարկված վճռական քայլերի»։

Leave a Comment