Բելինգհեմը նշել է, թե որ գործոնը որոշիչ դեր կունենա առաջիկա Էլ Կլասիկոյում

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ նշել է, թե որ գործոնը որոշիչ դեր կունենա առաջիկա «Էլ Կլասիկոյում»։

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ նման խաղերում գոլերն ու հաղթանակները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք ձեզ հուզականորեն և մտավոր առումով պատրաստում են մրցաշրջանի մնացած մասի համար։ Գիտակցելով, որ կարող եք հաղթել ձեր գլխավոր մրցակցին՝ վստահություն եք ստանում լավ մրցաշրջան անցկացնելու հնարավորության նկատմամբ։

Կարևոր է վերահսկել խաղը, պահը, զգացմունքները և որոշ կարևոր մանրամասներ։ Գլխավորը հոգեբանական կայունությունը պահպանելն է ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Տակտիկապես մենք գիտենք, թե ինչպես են խաղում մեր մրցակիցները և ինչպես ենք մենք ուզում խաղալ։ Հետևաբար, գլխավորը մնացած ամեն ինչ լավ վերահսկելն է՝ նյարդերը, ճնշումը, մթնոլորտը։ Սրանք այն մանրուքներն են, որոնք կարող են տարբերություն ստեղծել»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Լա lիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։

Leave a Comment