Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի վրա։ Մայրաքաղաքում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Telegram ալիքին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է ինը մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և համապատասխան ծառայությունները: