ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումները. ՄԻՊ

ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը

Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը:

Պաշտպանը պահանջում է նաև բոլոր շահագրգիռ սուբյեկտներից՝ պետական մարմիններից, կազմակերպություններից և քաղաքացիներից, խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքները՝ տվյալներ հավաքել և տարածել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով:

Leave a Comment