ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր ասիական շրջագայության ընթացքում։
«Ես կարող էի, եթե նա բաց լիներ կապի համար։ Վերջին անգամ ես առցանց գրել էի, որ գնում եմ Հարավային Կորեա, և եթե նա բաց էր, ես նույնպես բաց եմ։ Եթե նա ուզում է ինչ-որ բան ասել, ես բաց եմ դրա համար։ Նրանք շատ լավ հեռախոսային կապ չունեն։ Նրանք շատ միջուկային զենք ունեն, բայց հեռախոսային կապ չունեն», – ասել է Թրամփը Ասիա մեկնելու ճանապարհին գտնվող Air Force One ինքնաթիռում։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը տեղյակ է տարածաշրջան իր այցի մասին։