Թրամփը Ռուսաստանի դեմ իր սահմանած պատժամիջոցները «շատ խիստ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իր սահմանած պատժամիջոցները շատ խիստ են։

«Մենք շատ լուրջ պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ, կարծում եմ՝ դրանք շատ խիստ պատժամիջոցներ են», – ասել է Թրամփը Ասիա մեկնող Air Force One ինքնաթիռում։

Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ պատժամիջոցներն ազդեցություն կունենան։

«Նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) ասում է, որ դրանք մեծ ազդեցություն չեն ունենա։ Չգիտեմ, չեմ կարծում, որ նա ճիշտ է այդ հարցում», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ էր կիրառել «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Սրանք նոր վարչակազմի օրոք կիրառված առաջին պատժամիջոցներն էին։

Leave a Comment