Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ կայանալիք Լա լիգայի առաջիկա տնային հանդիպմանը։ Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի չորս ֆուտբոլիստներ, որոնք մինչ այդ ունեին տարբեր վնասվածքներ, լիարժեք մարզում են անցկացրել առաջին թիմի հետ։
«Էլ Կլասիկոյից» առաջ շարք են վերադարձել Դանի Կարվախալը, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, Դին Հաուսենը և Դանի Սեբալյոսը։
Միևնույն ժամանակ ակումբը տեղեկացրել է, որ Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մարզվել են անհատական ծրագրով։
Լա լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին։