Կոնֆլիկտի տրանսֆորմացիա․ կանանց դերակատարությունը հետպատերազմյան Հայաստանում. «Քո ձայնը»

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությունը՝ «Կոնֆլիկտի տրանսֆորմացիա․ կանանց դերակատարությունը հետպատերազմյան Հայաստանում», ունի հստակ ուղենիշ․ իրականացնել համապարփակ հետազոտություն և դաշտային աշխատանք Հայաստանի 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են նաև նպատակային վերապատրաստումներ սահմանամերձ համայնքներում, եզրափակիչ համաժողով և մեդիաշարք։

Ծրագրի թիրախը կանայք են՝ որպես համայնքային առաջնորդներ, որոնք կստանան առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության, բանակցությունների և դիմակայունության գործնական հմտություններ։ Այս գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն, որպեսզի նրանք կարողանան լարվածությունները վերածել համագործակցության և կայուն զարգացման ծրագրերի։

Նախաձեռնության արդյունքներից մեկը կլինի նաև համապարփակ վերլուծական զեկույցը՝ ներառյալ ռիսկերի և հնարավորությունների քարտեզագրում։ Բացի այդ, կձևավորվի կանանց առաջնորդական ցանց, որը կնպաստի նրանց երկարաժամկետ ներգրավմանը համայնքային և հասարակական գործընթացներում։

Ինչպե՞ս է ծրագիրը գործնականում իրականացվելու և ո՞ւմ համար է այն բաց։

Այս հարցերին կանդրադառնա «Քո ձայնը» հաղորդման հյուրը՝ Աննա Սարգսյանը, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ։

Leave a Comment