Հոկտեմբեր 24,2025 17:12
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շնորհակալություն է հայտնել հույն, հայ և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար:
«Ի՜նչ զարմանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի մահվան և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, ովքեր հոգ են տանում այս ամենասուրբ վայրի մասին։
Թող Խաղաղության Իշխանը ողորմի մեզ և օրհնի մեր ջանքերը խաղաղության համար» ,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ փոխնախագահը:
Հիշեցնենք, Իսրայելում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին կնոջ հետ այցելել էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
