«Նախկին հոգևորական Ստեփանի «ընտանեկան ժողովի» ևս մեկ մասնակցի բացահայտեցինք. նա ոստիկանության աշխատակից է». Բորիս Մուրազի

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի երեկվա աջակիցներից մեկը ոստիկան է։ 

Նա լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Նախկին հոգևորական Ստեփանի, իր բնորոշմամբ, «ընտանեկան ժողովի» ևս մեկ մասնակցի բացահայտեցինք։ Փաստ է, որ նա ոստիկանության աշխատակից է և աշխատում է Արագածոտնի մարզային վարչությունում, սակսյն անուն-ազգանունը դեռ հայտնի չէ։

Գագիկ Շամշյանը 2024 թվականին մի լուր է հրապարակել, որտեղից վերցրել եմ այս լուսանկարը։ Նշված է․ «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը և անչափահասների գործերով բաժանմունքի պետը»։

Հիմա կրկին հարց եմ ուղղում ՆԳ նախարարին․ տիկի՛ն նախարար, ձեր աշխատակիցներն ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով, ինչո՞ւ էին սադրում ժողովրդին, և արդյո՞ք նախկին հոգևորական Ստեփանի ընտանիքի անդամներն են»։

Leave a Comment