
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խոշոր չափերի փողերի լվացման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն՝ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ։
«Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խոշոր չափերի փողերի լվացման համար», – ասել է Գվարակիձեն։
Ինչպես նշել է գլխավոր դատախազը, Ղարիբաշվիլին, որը 2019-2021 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները, գաղտնի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն օրենքով արգելված է պաշտոնյաների համար։ Նա ստացել է անօրինական եկամուտ։ Ղարիբաշվիլին կեղծել է ունեցվածքի հայտարարագրերը, որոնք պաշտոնյաները պարտավոր են լրացնել։
Ինչպես նշել է Գվարակիձեն, նախկին վարչապետը ստացել է 830,000 լարի (ավելի քան 305,000 դոլար) և այն դրել է օրինական շրջանառության մեջ։ Նա նաև 3,670,172 լարի (ավելի քան 1.3 միլիոն դոլար) է ներդրել իր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունում։