«Թուրքիան բանակցություններ է վարում Eurofighter կործանիչներ գնելու շուրջ»․ Էրդողան

«Թուրքիան բանակցություններ է վարում Eurofighter կործանիչներ գնելու շուրջ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քաթարի և Օմանի հետ բանակցություններ են ընթանում «Eurofighter» կործանիչների գնման շուրջ։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ավարտել այս բանակցությունները և ավելի ամրապնդել մեր ռազմաօդային ուժերը։ Այս կործանիչների ձեռքբերմամբ մեր ռազմաօդային ուժերը կդառնան ավելի ուժեղ», – ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Leave a Comment