Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչում «Բելգրանոն» 1:2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։
Տանտերերի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Զելարայանը։ Վերջինս մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այսպիսով, «Բելգրանոն» դուրս մնաց Արգենտինայի գավաթի հետագա պայքարից։
EL CHINO LA CLAVÓ pic.twitter.com/ZiyYeR8sXV
— Belgrano (@Belgrano) October 24, 2025