Նիգերում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 500,000 մարդ. ՄԱԿ

Այս տարի Նիգերում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ, տուժել է՝ մոտ 550,000-ը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը ներկայիս ջրհեղեղներն անվանել է մահացու՝ նշելով, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ «մահացել է ավելի քան 120 մարդ, ավերվել է մոտ 55,000 տուն, և ջրի տակ է անցել ավելի քան 10,000 ակր գյուղատնտեսական հողատարածք»։ Ջրհեղեղներից «այս տարի տուժել է մոտ 550,000 մարդ, որոնցից ամենաշատը տուժել են Դոսո, Թիլաբերի և Մարադի շրջանները»։

ՄԱԿ-ը և նրա մարդասիրական գործընկերները աջակցում են Նիգերի կառավարությանը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերում, սակայն «ռեսուրսները մնում են չափազանց սահմանափակ»։ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն էլ նշել է, որ Նիգերի ջրհեղեղների արձագանքման ծրագիրը «այս տարի ֆինանսավորվել է մեկ հինգերորդից էլ պակաս, անհրաժեշտ 603 միլիոն դոլարից ստացվել է 111 միլիոն դոլար»։

Leave a Comment