ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Գնացե’ք ու պաշտպանե’ք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած Ստյոպային։ Դուք անհատապես կարող եք ուր ուզում եք գնալ, բայց ժողովրդին չմոլորեցնեք, տանեք մեղք գործելու՝ իբր պայմանական պատարագի մասնակից։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ՔՊ-ն հետևողական չի, հետևողական է միայն Նիկոլ Փաշինյանը։ Յոթ տարվա մեջ Փաշինյանը ինչ ասում է, բոլորը պարտադիր կրկնում են»,- ասել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի արդեն նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին: Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ