Նազելի Բաղդասարյանը ժամանակին ամեն կերպ փորձել է, որ Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը․ ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ժամանակին ամեն ինչ արել է, որ հենց Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Բաղդասարյանը նաև ամեն ինչ արել է, որ Աջապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ և՛ քավոր դառնալ, և՛ պսակ իրականացնել։

««Ցայգ»-ում աշխատելու ընթացքում Բաղդասարյանի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարծեցել է, որ հեղինակավոր հոգևորականին հյուրընկալելով՝ ռեյտինգ է բարձրացնում»,- գրում է թերթը։

Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:

Leave a Comment