Արցախի մեր ազգակիցներին շրջափшկման և սnվի մատնած Բաքվի վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բшնտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում. Ոսկանյան

Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։ Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները»,-գրել է Ոսկանյանը։

Leave a Comment