Միացյալ Նահանգները փորձում է գողանալ Վենեսուելայի ածխաջրածնային պաշարները և խափանել երկրի տարածաշրջանային գազային համաձայնագրերը։ Այս մասին Դոհայում գազ արտահանող երկրների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ տեսակոնֆերանսի միջոցով հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության գործադիր փոխնախագահ և ածխաջրածնային նախարար Դելսի Ռոդրիգեսը։
«ԱՄՆ-ը ձգտում է գողանալ մեր ածխաջրածնային պաշարները, նավթն ու գազը, և խախտել Վենեսուելայի կողմից Կարիբյան ավազանի երկրների հետ կնքված համաձայնագրերը», – հայտարարել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմական ներկայությունը «նպատակ ունի խափանել Հանրապետության գազային համաձայնագրերը տարածաշրջանի երկրների հետ»։
ԱՄՆ վարչակազմի գործողությունները «տարածաշրջանային ինքնիշխանությանը սպառնացող ընդլայնման և տնտեսական ճնշման քաղաքականության մի մասն են», – նշել է Ռոդրիգեսը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համար և բացասաբար է անդրադառնում Կարիբյան ավազանի երկրների տնտեսությունների և արդյունաբերականացման գործընթացների վրա։