Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ առեւտրային բանակցությունները Ռեյգանի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է որ «անմիջապես» դադարեցնում է Կանադայի հետ առեւտրի շուրջ բանակցությունները Ռոնալդ Ռեյգանի մասին գովազդային հոլովակի պատճառով, որը, ըստ նրա, ֆինանսավորել են Օնտարիոյի իշխանությունները։

Հոլովակում օգտագործվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1987 թվականի ռադիոելույթից մի հատված, որտեղ նա խոսել է ազատ առեւտրի մասին։ Թրամփը մեջբերել է Ռեյգանի հիմնադրամի հայտարարությունը, որ այդ ելույթն առանց իրենց համաձայնության է օգտագործվել։

Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահ է եղել 1981-89 թվականներին եւ մահացել է 2004 թվականին։

BBC-ին հայտնում է, որ Թրամփը ամռանն արդեն մեկ անգամ դադարեցրել էր այդ բանակցությունները։

Leave a Comment