Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս Թրամփին նավթային պատժամիջոցներ կիրառել, աշխատում են ԱՄՆ-ի դեմ. Պուտին

Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ նավթային ոլորտում, աշխատում են հենց Միացյալ Նահանգների դեմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սա նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ Թրամփի հետ քննարկել է ռուսական նավթի իրավիճակը համաշխարհային շուկայում։

«Եթե մեր նավթի և նավթամթերքի քանակը համաշխարհային շուկայում կտրուկ նվազի, դա կհանգեցնի նավթի և նավթամթերքի գների կտրուկ աճի, այդ թվում՝ բենզալցակայաններում, և Միացյալ Նահանգները բացառություն չէ։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներքաղաքական օրացույցը՝ պարզ է, թե որքան զգայուն կլինեն որոշ գործընթացներ այս առումով։ Եվ նրանք, ովքեր ներկայիս (ԱՄՆ) վարչակազմին մղում են նման որոշումներ կայացնելու, մենք պետք է հասկանանք, թե ում համար են նրանք աշխատում», – նշել է պետության ղեկավարը։

Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Роснефть»-ի և «Лукойл»-ի ավելի քան 30 դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Սակայն դրանք չեն տարածվում Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (ԿԽԿ) և «Տենգիզչևրոյլ» ընկերության հետ նրանց գործարքների վրա։

Leave a Comment