Եվրոպա լիգայի լիգայի փուլի երրորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան», որի պաշտպանական գծում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, հերթական պարտությունը կրեց։
Բելգրադյան ակումբը Պորտուգալիայում 0-2 հաշվով զիջեց «Բրագային»։ Թիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, սակայն չկարողացավ օգնել թիմին խուսափել անհաջողությունից։
Այս հաղթանակից հետո «Բրագան» վաստակեց 9 միավոր և շարունակում է առաջնորդել իր խումբը, մինչդեռ «Ցրվենա Զվեզդան»՝ ընդամենը 1 միավորով, հայտնվել է մրցաշարի ամենացածր հորիզոնականներից մեկում։
Եվրոպա լիգայի մյուս հանդիպումներում ֆրանսիական «Լիոնը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց՝ 2։0 հաշվով պարտության մատնելով շվեյցարական «Բազելին»։ Իր հերթին անակնկալ մատուցեց նիդերլանդական «Գոու Էհեդ Իգլզը», որը 2։1 հաշվով հաղթեց անգլիական «Ասթոն Վիլային»։
Այլ հանդիպումների արդյունքներ․
«Ստյաուա Բուխարեստ» — «Բոլոնիա»՝ 1-2
«Ֆեներբահչե» — «Շտուտգարտ»՝ 1-0
«Զալցբուրգ» — «Ֆերենցվարոշ»՝ 2-3
«Գենկ» — «Բետիս»՝ 0-0
«Բրան» — «Գլազգո Ռեյնջերս»՝ 3-0
(Թարմացվում է)