Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը պայծառ ապագա ունի։ Մարզիչը մեծ ուշադրությամբ հետևում է ֆուտբոլիստի խաղին «Կոմոյում»։
«Կարող եմ ասել, որ Նիկոն շատ խելամիտ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով «Կոմո»։ Ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրան և դիտել եմ նրա խաղը «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Նա ամեն ինչ շատ լավ է անում»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաճառել է 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն ակումբն ունի ցանկացած պահի նրան վերադարձնելու հնարավորություն՝ 6 միլիոն եվրոյի դիմաց։
Նիկո Պասը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից ի վեր դարձել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկը՝ 8 խաղում խփելով 4 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Պասը մտնում է Ալոնսոյի ծրագերի մեջ և կարող է ամռանը վերադառնալ Մադրիդ։