Հրշեջ-փրկարարները մարել են Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։49-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Leave a Comment