
Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ բլոգեր Արմեն Ալեքսանյանն իր շահերը պաշտպանող փաստաբան չուներ։ Հիշեցնենք՝ նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը օրեր առաջ կալանավորվել է։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Ալեքսանյանը չի ցանկանում օգտվել այլ փաստաբանների ծառայություններից։ Փաստաբանները առաջարկեցին, որպեսզի դատական նիստերի օրերին ապահովվի Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը։ Դատարանը մերժեց առաջարկը՝ հայտարարելով, որ Արմեն Ալեքսանյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան կտրամադրվի։