Հնդկական նավթավերամշակման գործարանները ռուսական նավթի ներմուծման կտրուկ կրճատում են կանխատեսում


Քաղաքականություն


Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) վերանայում են ռուսական նավթի մատակարարման պայմանագրերը՝ համոզվելու համար, որ մատակարարների շրջանում չկան «Լուկօյլ»-ը և «Ռոսնեֆտ»-ը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Դա կապված է ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, պայմանագրերն ուսումնասիրում են Հնդկաստանի խոշորագույն ՆՎԳ-ները, այդ թվում՝ Indian Oil-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը։

Ինչպես նշում են գործակալության աղբյուրները, հնդկական պետական նավթավերամշակման գործարանները հազվադեպ են ռուսական նավթը գնում անմիջապես Ռոսնեֆտից և Լուկօյլից, քանի որ սովորաբար գնումներն իրականացնում են միջնորդների միջոցով։


Իր հերթին, հնդկական նավթավերամշակման գործարանների ղեկավարները Bloomberg-ին հայտնել են, որ ակնկալում են, որ ռուսական նավթի մատակարարումները կնվազեն գրեթե զրոյի։



Leave a Comment