Երևանի մետրոպոլիտենում գնացքներից մեկը արգելակման համակարգի որոշակի խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ գնացքն արդեն վերանորոգման է, խնդիրը լուծված է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել,, որ Երևանի մետրոյի կայարաններում այսօր առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել. գնացքները երկար ժամանակ չեն աշխատել։
Ըստ այդմ՝ «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր է առաջացել: Տեխնիկական անսարքության վիճակը շուրջ 15 րոպե է տևել: Ավելի ուշ խնդիրը լուծվել է, մետրոն անցել է աշխատանքային բնականոն ընթացքի։