Կեղծ-պատարագով և հոգևորորսության հավաքով ուզում են պառակտել մեր եկեղեցին. կբաժանեն հավատացյալներին, նորից կթշնամանանք իրար դեմ, ավելի շատ կատենք իրար

«Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը գրում է.

«Երբ հարվածեն հովվին, գառները կցրվեն… և գայլերը կբազմանան»

Մաթեոս 26:31

Կարգալույծ մատնիչ-հոգևորականի գլխավորությամբ տեղի է ունենալու պատարագ, որին առաջիկա կիրակի մասնակցելու է նաև իշխանությունը: Այս կեղծ-պատարագով և հոգևորորսության հավաքով ուզում են պառակտել մեր եկեղեցին: Փոքրիկ խմբակը ունի հրեշավոր նպատակ՝ ստեղծել հակաթոռ կաթողիկոսութուն: Եվ կբաժանեն հավատացյալներին, նորից կթշնամանանք իրար դեմ, ավելի շատ կատենք իրար: Կլինենք ոչ միայն տարբեր կուսակցականներ, այլև տարբեր` «կաթողիկոսականներ»: Սա մեր պետության խայտառակությունը կդառնա: Նման իրավիճակ թույլ տալ չի կարելի:

Սիրելի հավատացյալներ, կիրակի օրը մի գնացեք կարգալույծ հոգևորականի պատարագին, մի մասնակցեք հանցագործությանը, մի բաժանեք մեզ: Ուր էլ լինենք, քաղաքական ինչ կուսակցությունում էլ լինենք մեր եկեղեցին մեկն է:

Եվ ուրեմն եկեք մնանք միասնական:

Եղիցի լույս:

Leave a Comment