
Ռուսական նավթային հսկաների դեմ ամերիկյանց պատժամիջոցներից հետո Հնդկաստանի պետական նավթավերամշակող գործարանները վերանայում են ռուսական նավթի մատակարարման պայմանագրերը՝ համոզվելու համար, որ մատակարարների թվում չկան «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության աղբյուրները նշում են, որ Հնդկաստանի պետական նավթավերամշակող գործարանները հազվադեպ են ռուսական նավթ գնում ուղիղ «Ռոսնեֆտից» կամ «Լուկօյլից», քանի որ սովորաբար գնումներն իրականացվում են միջնորդների միջոցով։
Միաժամանակ, Bloomberg-ի հետ զրույցում հնդկական նավթավերամշակող գործարանների ղեկավարները հայտնել են, որ սպասում են ռուսական նավթի մատակարարումների գրեթե ամբողջական դադարեցում։