Ադրբեջանի առաջարկած ճանապարհը հակասում է ՌԴ-ի շահերին. ինչու է այս պահին տարանցումը կարևոր. տեսանյութ

«Մենք այս պահին գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է օգոստոսի 8-ից»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելուն:

Վերջինս այն համոզմանն է, որ միջազգային խաղացողները փորձում են իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

Հայաստանն ու Ադրբեջանը մրցակցության մեջ են, թե ով ավելի կիրառական գործնական քայլեր կառաջարկի, ասում է Պետրոսյանը և հարցազրույցում մանրամասնում, թե ինչու է այս պահին տարանցումը կարևոր:

Նա սա նաև խորհրդանշական քայլ է համարում Ադրբեջանի կողմից:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի առաջարկած ճանապարհը որոշակի հակասում է ՌԴ-ի շահերին:

«ՀՀ ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի բոլոր կարևոր կապուղիները դիվերսիֆիկացնելը, նախկինում ունեցած սխալ փորձը չպետք է շարունակել, այսինքն՝ մեկ երկրից կախվածություն չունենանք»,- նկատում է նա:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ զրուցակիցն ասում է՝ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ Թուրքիայի դեմ թշնամանքի քաղաքականությունը շարունակելու. «Կոնֆլիկտային հարաբերություններից անցնում ենք համագործակցային հարաբերությունների, բայց չի նշանակում, որ սա հեշտ է, շատ ավելի բարդ է: Հարևանություն պետք է անենք և որպես պետություն կառավարենք այդ հարևանությունը»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս պահի իրողությունները հաշվի առնելով՝ դժվար թե TRIPP-ը կյանքի չկոչվի. «Ադրբեջանը և Թուրքիան ևս կարծում են, որ պետք չէ ՌԴ-ի վերադարձը տարածաշրջան»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment