Գողերը Լուվր են մտել այն հատվածով, որը չի տեսահսկվել․ թանգարանի տնօրենը խոստովանում է՝ անվտանգության համակարգը հնացած է

Փարիզի Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը առաջին անգամ մեկնաբանել է 88 միլիոն եվրո արժողությամբ զարդերի կողոպուտը, գրում է BBC-ին։

Նա Սենատի լսումների ընթացքում խոստովանել է, որ թանգարանը չի կարողացել ժամանակին հայտնաբերել գողերին և կանխել կողոպուտը։

Տնօրենը նշել է, որ թանգարանի անվտանգության համակարգը հնացած է․ պարագծի տեսախցիկները թույլ են և արդեն երկար տարիներ չեն արդիականացվել։

Միակ տեսախցիկը, որը վերահսկել է Ապոլլոնի պատկերասրահը, որտեղ պահվում էին զարդերը, ուղղված էր սխալ ուղղությամբ և չէր ֆիքսել այն հատվածը, որտեղից ներխուժել են գողերը։

Դե Կարի խոսքով, դեռ 2021 թվականին էր զգուշացրել թանգարանի տեխնիկական խնդիրների մասին։

Անվտանգության բարելավման աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի սկզբին, սակայն դա կարող է լինել բարդ գործընթաց՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների վիճակը։

Նա նաև հաստատել է, որ կողոպուտից հետո հրաժարական էր ներկայացրել, բայց այն մերժվել է։

Գողացված ութ զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենիային պատկանած թագը, վերադարձվել է ոստիկանության կողմից, թեև վնասված։ Ըստ տնօրենի՝ այն հնարավոր է վերականգնել։

Leave a Comment