Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթել է Բելգիայի չեմպիոն «Յունիոն Սենթ-Ժիլուազին»։
Հայտացուցակում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով սակայն դաշտ դուրս չի եկել։
Իտալիայի չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում 2-6 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Էյնդհովենի ՊՍՎ-ից։
Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն։ Նույնքան միավոր ունեն նաև «Ինտերն» ու «Արսենալը»։ «Բորուսիան» և «Մանչեսթեր Սիթին» 7-ական միավորով համապատասխանաբար չորրորդն ու 5-րդն են։ ՊՍՎ-ն 4 միավորով 11-րդն է, «Նապոլին»` 3 միավորով 22-րդը։