Խաղաղությունն արդեն փաստ է. Բայրամով


Ադրբեջանի արտգործնախարարը Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին: Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման կարևորությունը:

«Օգոստոսի 8-ից հետո մենք դրական արդյունքներ ենք տեսնում։ Խաղաղությունն արդեն փաստ է։ Տեղի ունեցողը դրա ապացույցն է»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են կարգավորման գործընթացի ավարտին: Բայրամովը շեշտել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը: «Նաև Ադրբեջանն ակնկալում է TRIPP-ի նախագծի արագ իրականացումը: Դա նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և մեր տարածաշրջանի համար»,- հավելել է դիվանագետը։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a Comment