Փաշինյանը ազդարարեց, որ խլելու է եկեղեցիները ՀԱԵ-ից, ինչպես նաև գնալու է Ստեփան Ասատրյանի պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ խորհրդարանում անցավ պետություն-եկեղեցի հարաբերությունների հերթական կարմիր գիծն ու հայտարարեց, որ պատրաստվում են խլել այն եկեղեցիները Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցուց, որոնք գտնվում են կառավարության բալանսի վրա։ Նա նաև հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ եղած նախկին տեր Արամի «պատարագին» ու «հաղորդություն» ստանալ։

Նա նաև հայտարարել է, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չի արվել, քանի որ «Կտրիճ Ներսիսյանն ինքը կարգալույծ է»՝  նկատի ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ

Leave a Comment