ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը բարդ խնդիր է։
«Մենք մեր առջև շատ դժվար խնդիր ունենք՝ զինաթափել ՀԱՄԱՍ-ին, բայց միևնույն ժամանակ վերականգնել Գազան, բարելավել Գազայի բնակիչների կյանքը, ինչպես նաև ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը այլևս սպառնալիք չներկայացնի մեր ընկերների համար Իսրայելում։ Դա հեշտ չէ», – ասել է Վենսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Գազայի համաձայնագիրը կարող է ծառայել որպես մոդել աշխարհի այլ խաղաղության համաձայնագրերի համար։ Վենսը նաև ընդգծեց իր լավատեսությունը, որ հրադադարը կպահպանվի։